Մեծ Բրիտանիայի դատախազությունը Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին թունավորելու մեջ կասկածում է Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովին և Ռուսլան Բոշիրովին: Ըստ BBC-ի՝ Սոլսբերիում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են նրանց Սկրիպալների վրա հարձակումից առաջ:
Պետրովը և Բոշիրովը Մեծ Բրիտանիա են ժամանել մարտի 2-ին և 4-ին և Սկրիպալների թունավորումից անմիջապես հետո լքել են երկիրը:
Այս տարվա մարտին Սոլսբերիում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից հետո Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի առանց այդ էլ լարված հարաբերությունները կտրուկ վատթարացան: Լոնդոնը համոզված է, որ Սկրիպալների թունավորումը Մոսկվան է կազմակերպել, ռուսները դա անհիմն մեղադրանք են համարում: