Մամուլի ուշադրության կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ շաբաթավերջին Մոսկվա կատարելիք այցն է: Թերթերը նկատում են, որ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումը տեղի է ունենալու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ընդամենը 1 շաբաթ անց, ենթադրելով, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայոմ կայանալիք գագաթնաժողովին, ինչպես և Սոչիում, անդրադարձ է լինելու ԼՂ խնդրին: