Մատչելիության հղումներ

Ըրլ Լիցենգերբերը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու


Ըրլ Լիցենբերգեր, արխիվ
Ըրլ Լիցենբերգեր, արխիվ

Նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջարկում է կարիերային դիվանագետ Ըրլ Դ. Լիցենբերգերի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքէջը:

Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը թափուր է այս տարվա մարտից: Լիցենբերգերը ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ Պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի ավագ խորհրդականի պաշտոնը:

Թեկնածությունը հաստատվելու դեպքում դիվանագետը, ով մինչև անցյալ տարի ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն էր, կժամանի Ադրբեջան, որտեղ վերջին շրջանում սկսել են ակտիվորեն քննարկել Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքին՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը:

Սպիտակ տան փոխանցմամբ՝ Լիցենբերգերը բարձր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Բելգրադում, Բիշքեկում ամերիկյան դեսպանատներում, եղել է Գերմանական Մարշալ հիմնադրամում ավագ գիտաշխատող, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի տեղակալ: Լիցենբերգերը տիրապետում է ֆրանսերենին, ռուսերենին, սերբերենին և բուլղարերենին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG