Մատչելիության հղումներ

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ կիրականացնի նաև Երևանի քաղաքապետարանում. Սանասարյան


Պետական վերահսկողական ծառայությունը Երևանի քաղաքապետարանում ստուգումներ իրականացնելու լիազորություններ ունի, այսօր իր գործունեության 100 օրն ամփոփելիս ասաց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ ծառայությանը եկած նամակների զգալի մասը կապված են Երևանի քաղաքապետարանի հետ, և իրենք ստուգումներ կիրականացնեն նաև այդ կառույցում։

«Մենք մի շարք կառույցներ ապամոնտաժել ենք տվել, որոնք ապօրինի են եղել։ Երևանի քաղաքապետարան չենք մտել այն պարզ պատճառով, որովհետև «Երևան» հիմնադրամում Ազգային անվտանգության ծառայությունը գործունեություն է իրականացնում քաղաքապետարանում, որ պահին որ կդադարեցնեն, մենք անպայման կիրականացնենք, որովհետև Երևանի բյուջեի, եթե չեմ սխալվում, 80 միլիարդից 50 միլիարդը պետբյուջեից է, եթե չեմ սխալվում, էս թիվը ճշտելու կարիք կա։ Պետբյուջեից ցանկացած գումար որ գնաց ինչ-որ կառույցի, Պետական վերահսկողական ծառայությունն ունի լիազորություններ այդտեղ ստուգումներ իրականացնելու», - ասաց Սանասարյանը։

ԱԱԾ-ն «Երևան» հիմնադրամում անցկացրած խուզարկությունների արդյունքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցել ու մեղադրանք առաջադրել հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանին: «Երևան» հիմնադրամի գործով կհարցաքննվի նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG