Մատչելիության հղումներ

Որոշում է կայացվել «Սպայկա»-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել․ ՊԵԿ


Գյուղմթերք արտահանող «Սպայկա» ընկերության կողմից հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործով որոշում է կայացվել ընկերության նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Այս մասին հաղորդում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները և դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված համապատասխան հաշվարկներ:

Հուլիսին ՊԵԿ-ը հաղորդել էր, որ «Սպայկա» ընկերությունը, որը խոշորագույններից է միրգ-բանջարեղենի արտահանման ոլորտում, իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր է ներկայացրել, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել շուրջ 2 միլիարդ 45 միլիոն դրամ գումար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG