Բժիշկների ու գիտնականների մոտ խորանում են կասկածները, որ անցած տարի Կուբայում և Չինաստանում ամերիկացի դիվանագետների ու նրանց ընտանիքների անդամների հիվանդությունների պատճառ է հանդիսացել միկրոալիքային զենքը, հաղորդում է The New York Times-ը։
Ավելի քան երեք տասնյակ տուժածներ հաղորդել են իրենց տներում կամ հյուրանոցային սենյակներում ինտենսիվ, բարձր աղմուկից հետո սրտխառնոց, ուժեղ գլխացավ, հոգնածություն, գլխապտույտ, քնի հետ կապված խնդիրներ և լսողության կորուստ ունենալու մասին:
Չնայած մարտին հրապարակված՝ Կուբայի 21 տուժածներին վերաբերող բժշկական հետազոտության մեջ միկրոալիքային զենքը որպես պատճառ չէր նշվել, սակայն դրա առաջատար հեղինակներից մեկը The New York Times-ին ասել է, որ քննչական թիմը ավելի ու ավելի է համոզվում՝ դիվանագետները գլխուղեղի վնասվածքներ են ստացել։