Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չպետք է հարձակվի Իդլիբ նահանգի վրա, Իրանը և Ռուսաստանը հումանիտար մեծ սխալ թույլ կտան՝ մասնակցելով այդ պոտենցիալ մարդկային ողբերգությանը, Թվիթերում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հարյուր հազարավոր մարդիկ կարող են սպանվել: Թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա», - ասված է ԱՄՆ նախագահի գրառման մեջ:
Սիրիայի կառավարական ուժերը և նրանց դաշնակիցները պատրաստվում են խոշոր հարձակում իրականացնել Թուրքիային սահմանակից Իդլիբ նահանգի վրա, որը երկրում ապստամբների վերահսկողության տակ մնացող վերջին խոշոր շրջանն է:
Սիրիայի նախագահի և այլ պաշտոնյաների հետ բանակցելու նպատակով երեկ Դամասկոս է ժամանել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այցը տեղի է ունենում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների միջև նախատեսված հանդիպումից առաջ, որի ընթացքում քննարկելու է յոթ տարուց ավելի շարունակվող սիրիական հակամարտությունը:
Մանրամասները տե՛ս այստեղ