Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի 12 քաղաքական ուժ


Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել է 12 քաղաքական ուժ։ ՀԺԱՄ կուսակցությունն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ին կայացած արտահերթ նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նիստի ընթացքում հանձնաժողովը հաստատել է մյուս քաղաքական ուժերի ներկայացրած ընտրական ցուցակները, սակայն, որոշ վերապահումներով։ ԿԸՀ-ն մերժել ավագանու այն թեկնածուների գրանցումը, որոնց ներկայացրած փաստաթղթերը թերի էին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է նաև քվեաթերթիկում կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների հերթական համարները: Դրանք բաշխվել են ըստ այբբենական կարգի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG