Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը մեկ նախադասությամբ հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ջերմ շնորհավորել է՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Այսօր Ռոբերտ Քոչարյանի 64-ամյակն է: Նա արտահերթ նախագահական ընտրություններով Հայաստանի նախագահ է դարձել 1998-ին և պաշտոնավարել մինչև 2008 թվականը:
Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով, երբ Երևանի կենտրոնում 10 մարդ զոհվեց: