Գալիք սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում կունենան՝ շարունակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները:
Այսօրվա ճեպազրույցում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպել են այս տարվա հուլիսին Բրյուսելում։ Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր` Հայաստանում ժողովրդավարական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո։