Եվրամիության նախագահությունը ստանձնած Ավստրիան առաջարկում է օգտագործել միության զինված ուժերը՝ կառույցի սահմանային հսկողությունն ամրապնդելու և ապօրինի ներգաղթյալների մուտքն արգելափակելու համար:
Ավստրիայի պաշտպանության նախարար Մարիո Կունասեկը, Վիեննայում փակ դռների ետևում հյուրընկալելով ԵՄ իր գործընկերներին, ընդգծել է՝ մեր նախագահության կարգախոսն էր՝ «Եվրոպա, որը պաշտպանում է», ուստի մենք պետք է առաջին հերթին ավելի անվտանգ դարձնենք մեր իսկ սահմանները:
Մի շարք եվրոպական երկրների կառավարություններ մտահոգությամբ են ընդունել այս առաջարկը: Ավստրիան, սակայն, որի կոալիցիոն կառավարության կազմում են փախստականների հարցում կոշտ դիորքորոշում ունեցող պահպանողականներն ու ծայրահեղ աջերը, վճռական է այդ գործընթացն ավարտին հասցնելու հարցում: