Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ամերիկահայ միլիոնատեր, սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող Դեն Բիլզերյանի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:
«Գլխավոր դատախազությունում տեղեկություններ են ստացվել, որ Բիլզերյանն այցելել է Ադրբեջանի գրավյալ տարածքներ և ցուցադրաբար կրակ բացել տարբեր զինատեսակներից», - հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Ըստ այդ հաղորդումների, հարուցվել է քրեական գործը, որը քննում է Ադրբեջանի դատախազության առանձնապես ծանր հանցագործությունների հարցով վարչությունը, դատարանի որոշմամբ Բիլզերյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում:
Ալկոհոլի, կանանց, էքստրեմալ մարզաձևերի ու զենքերի նկատմամբ իր հետաքրքրություններով հայտնի Բիլզերյանը անցած շաբաթավերջին Հայաստանի անձնագիր էր ստացել, ապա՝ մեկնել էր Ղարաբաղ։