Երևանի 2800-ամյակի տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 20, 21-ին:
Կառավարությունն այսօր մեկ ամսով հետաձգեց միջոցառումները՝ սեպտեմբերից տեղափոխելով հոկտեմբեր՝ պայմանավորված սեպտեմբերի 23-ին անցկացվելիք Երևանի ավագանու ընտրություններով և հոկտեմբերի սկզբին նախատեսված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովով:
Հոկտեմբերի 11-12-ին Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։