Մատչելիության հղումներ

Կառավարության ադապտացիոն փուլն ավարտված է, մեկնարկում է բարեփոխումների շրջանը. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գործադիրի նիստի մեկնարկին հայտարարեց, թե կառավարության ադապտացիոն փուլն ավարտված է, մեկնարկում է բարեփոխումների շրջանը:

Վարչապետը, մասնավորապես, առանձնացրեց հարկային ոլորտի բարեփոխումները, որոնց շուրջ հաջորդ շաբաթվանից կսկսվեն հանրային քննարկումներ: Փաշինյանի խոսքով՝ դա է ենթադրում կառավարման նոր մոդելը՝ ուղիղ ժողովրդավարությունը:

Կառավարությունը հայտարարել է, որ առաջիկայում նվազելու է եկամտահարկը, իսկ փոքր շրջանառություն ունեցող բիզնեսներն, ըստ էության, ազատվելու են հարկերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG