Մատչելիության հղումներ

Իրանում պետական կառույցներում աշխատող «տասնյակ լրտեսներ» են ձերբակալվել


Իրանցի ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, արխիվ
Իրանցի ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, արխիվ

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են «տասնյակ լրտեսների», որոնք աշխատում են պետական կառույցներում: Այս մասին հայտարարել է երկրի հետախուզության նախարարը՝ հավելելով՝ «Ֆինանսական և այլ միջոցներով մեր թշնամիները փորձում են տեղեկատվություն ստանալ Իրանի մասին»:

Պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մահմուդ Ալավին չի ասել, թե ենթադրյալ լրտեսները հատկապես որ երկրների համար են աշխատում, սակայն ընդգծել է, որ ձերբակալվածներից շատերը երկքաղաքացիություն ունեն։ Իրանը չի ճանաչում երկքաղաքացիությունը:

«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, 2017թ-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկքաղաքացիություն ունեցող 30 մարդ է ձերբակալել՝ հիմնականում լրտեսության մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG