Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը


Երևանի քաղաքապետարանի շենքը
Երևանի քաղաքապետարանի շենքը

Այսօր լրանում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը։

Մինչև 15։00-ն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել միայն «Ռեֆորմիստներ»-ի կուսակցությունը՝ կինոռեժիսոր Արտակ Ավետյանի գլխավորած ցուցակով:

Սեպտեմբերի 23-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին արդեն իսկ հայտարարել է 10 քաղաքական ուժ։

Թավշյա հեղափոխության հեղինակները՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», արտահերթ ընտրությունների են գնում Հայկ Մարությանի՝ «Կարգին Հայկոյի» գլխավորած ցուցակով։ Այդպիսով ՔՊ-ն, փաստացի լքում է ավագանու նախկին կազմում գործող «Ելք» դաշինքը։ Բայց դաշինքի մաս կազմող մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետություն»-ը, շարունակում են համագործակցությունն ու «Լույս» դաշինքով միասնաբար առաջադրում են Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր Ծիրանի»-ն այդ պաշտոնում առաջադրելու է Զարուհի Փոստանջյանին, ԳԱԼԱ կուսակցության քաղաքապետի թեկնածուն ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է, Հայոց համազգային շարժման առաջին համարը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն է, Դաշնակցության թեկնածուն նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է, իսկ «Ժառանգություն»-ը պայքարի է գնում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցելու ավագանու ընտրություններին։

Ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կտևի մինչև սեպտեմբերի 21-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG