Մատչելիության հղումներ

Նավալնին դատապարտվեց 30 օրվա ազատազրկման


Նավալնին դատարանի դահլիճում, 27-ը օգոստոսի, 2018թ.
Նավալնին դատարանի դահլիճում, 27-ը օգոստոսի, 2018թ.

Մոսկովյան դատարանը ընդդիմադիր ակտիվիստ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 30 օրվա ազատազրկման՝ հանրահավաքների կազմակերպման օրենքները խախտելու համար:

Տվերսկայա շրջանի դատարանի օգոստոսի 27-ի վճիռով Նավալնին առաջիկայում անազատության մեջ կմնա և չի կարող մասնակցել սեպտեմբերին 9-ին նախատեսվող թոշակային տարիքը բարձրացնելու դեմ հակակառավարական ցույցերին։

Նավալնիի փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են այդ որոշումը:

Նավալնիին ձերբակալված է օգոստոսի 25-ից։ Սոցիալական ցանցերից մեկում Նավալնին գրել էր, որ իրեն բերման են ենթարկել սեպտեմբերի 9-ին հայտարարված իր բողոքի երթը խոչընդոտելու համար։

Դատարանը երեկ լսում էր ընդդիմադիր գործչի՝ հունվարի 28-ի բողոքի ակցիայի շրջանակներում գործը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG