Մատչելիության հղումներ

Բելառուսը պատրաստ է օժանդակել Ասադի կառավարությանը՝ Սիրիայի վերականգնման գործում․ Լուկաշենկո


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է օժանդակել Սիրիայի իշխանություններին՝ երկրի հետպատերազմյան վերականգնման գործում: Այդ մասին Լուկաշենկոն նշել է Բելառուսի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ հրապարակված ուղերձում:

«Բելառուսական իշխանությունները պատրաստ են համակողմանի օգնություն ցուցաբերել Սիրիային երկրի խաղաղ խաղաղ վերաշինման և վերականգման գործում», - հայտարարել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նաև նշել է, թե «Մինսկը պաշտպանում է Սիրիայի ղեկավարության` բազմաբևեռ աշխարհ կառուցելու ցանկությունը , ինչպես նաև աջակցում է սիրիական իշխանությունների` ահաբեկչության դեմ մղվող պայքարին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG