Բուլղարիայում շաբաթ օրը Սոֆիա քաղաքից 20 կիլոմետր դեպի հյուսիս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտ 20 մետր բարձրությունից։ 16 մարդ զոհվել է, 27-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել եղանակային վատ և ցածր տեսանելիության պայմաններում։
Նախնական տվյալներով՝ ավտոբուսում օտարերկրացիներ չեն եղել։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ուղևորները եղել են Բուլղարիայի Բոժիրիստե քաղաքի հիմնականում տարեց զբոսաշրջիկներ, ովքեր գնում էին վանքը տեսնելու։
Երկուշաբթի օրը Բուլղադրիայում սգո օր է հայտարարվել։