Շաբաթ երեկոյան ամերիկյան Արիզոնա նահանգում 81 տարեկանում վախճանվել է ԱՄՆ հայտնի սենատոր Ջոն ՄըքՔեյնը։
Մեկ օր առաջ սենատորի ընտանիքը հայտարարել էր, որ ՄըքՔեյնը հրաժարվել է գլխուղեղի քաղցկեղի դեմ բուժումից։
Սենատորի մոտ ուղեղի քաղցկեղ էր հայտնաբերվել 2017 թվականին, նա վիրահատվել էր։
Ջոն ՄըքՔեյնը Հանրապետական կուսակցության ազդեցիկ դեմքերից էր, 2008 թվականի ընտրություններում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն էր: