Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 09։03-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.660 և արևելյան երկայնության 46.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 81 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալլ:
Ըստ իրանական IRNA լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ, տուժել է ավելի քան 100 մարդ: