Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել Արարատ Միրզոյանին


ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան, արխիվ
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն, իր ընթացիկ աշխատանքային պարտականություններին զուգահեռ նախապատրաստական աշխատանքներ կտանի հետևյալ ուղղություններով՝ սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսդրության բարեփոխումներ, անցումային արդարադատություն։ Այդ մասին Միրզոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Իմ ընթացիկ աշխատանքային պարտականություններին զուգահեռ կամ ի թիվս դրանց, վարչապետի հանձնարարությամբ ունեմ մի քանի առաջնային անելիքներ՝ համակարգել և/կամ նախապատրաստական աշխատանքներ տանել և/կամ ուսումնասիրություն անել հետևյալ ուղղություններով՝ սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսդրության բարեփոխումներ, անցումային արդարադատություն», - գրել է Միրզոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG