Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում ընդունել է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին։
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը, որին մասնակցել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։