Հայաստան ժամանելուց անմիջապես հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվեց Ծիեռնակաբերդի հուշահամալիր, ուր հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Գերմանիան 2016 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ 1915-ի իրադարձությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակող բանաձևը Բունդեսթագն ընդունեց գրեթե միաձայն։