Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ժամը 20:00-ից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է իր կառավարության տնտեսական ռազմավարությունը։
«Եթե հիշում եք, օգոստոսի 17-ի հանրահավաքում ասացի, որ ելույթիս տնտեսական մի հատված հետաձգում եմ եւ կներկայացնեմ առաջիկայում: Այսօր ժամը 20.00-ին իմ այս էջի ուղիղ եթերում կներկայացնեմ տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ», ֊ նշել էր Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ և հրապարակել մի գրաֆիկ (Տես՝ այս հրապարակմանը կից պատկերը), հորդորելով իր աջակիցներին ուղիղ հեռարձակման ընթացքում այն ունենալ ձեռքի տակ։