Մատչելիության հղումներ

Մանե Թանդիլյան․ Հունվարի 1-ից ավելի բարելավված օրենք ենք ունենալու  


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր հայտարարեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը փոխվելու է, և հունվարի 1-ից ավելի բարելավված օրենք ենք ունենալու:

«Մենք ունենք մի համակարգ, որը, ըստ էության, ներդրվել է՝ խոսելով այն մասին, որ ժողովրդագրական խնդիր ունենք։ Եվ, այո, դա ճիշտ է։ Բայց, միևնույն ժամանակ, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է մի քաղաքացին, ով ունի, օրինակ, երկու, երեք և ավելի երեխա և, ըստ էության, ժողովրդագրական խնդիր է լուծել մեր պետության համար, հատկացում կատարի ճիշտ այնքան, ինչքան այն քաղաքացին, ով չունի երեխա կամ ունի մեկ երեխա։ Այսինքն՝ այս քաղաքացու սոցիալական վիճակը, այս քաղաքացու ընտանեկան վիճակը առանց հաշվի առնելու, մենք հավասարաչափ բոլորի վրա բեռ ենք դրել», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց նախարարը։ - «Ես խորապես համոզմունք ունեմ, որ չի կարող մի քաղաքացին, ով չորս, հինգ երեխա ունի, վճարել այնքան, ինչքան երեխա չունեցող մեր վարձու աշխատողը։ Առնվազն հինգ անգամ պետք է նվազ վճարի։ Եվ պետությունը պետք է հասկանա, որ իր վրա բեռ կա՝ պաշտպանելու այս քաղաքացուն, նրա ընթացիկ սոցիալական վիճակը, որպեսզի նա կարողանա հետագայում արդեն որպես ի լրումն իր ցանկության՝ նաև վճարում կատարի, որ ապահովագրի նաև այս տեսանկյունից»:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ կուտակային համակարգի շուրջ քննարկումները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG