Գեներալ Մանվել Գրիգորյանն այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքում։ Այս լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին հիվանդանոցի ընդունարանից։ ԲԿ աշխատակցուհին փոխանցեց նաև, որ Գրիգորյանը ստացիոնար բուժման է անցել «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ այլ մանրամասներ չհաղորդելով:
Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ իրենց վարույթում գտնվող քրեական գործի շրջանակում նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն՝ Գրիգորյանի առողջական վիճակը պարզելու նպատակով, և այժմ փորձաքննության շրջանակում հետազոտություններ են իրականացվում։
Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ, նա այժմ կալանավորված է: