Մատչելիության հղումներ

Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, ուղղակի «Սանիթեք»-ը թերանում է աղբահանության հարցում. Կամո Արեյան


Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, ուղղակի «Սանիթեք»-ը թերանում է աղբահանության հարցում, այսօր լրագրողների դիտարկումներին, թե ամբողջ քաղաքն աղբի մեջ է, այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը։

«Անցած տարի և՛ս կրկնվեց նման դեպք, բայց հիմա «Սանիթեք»-ը թերանում է իր աշխատանքի մեջ, ես որպես պաշտոնակատար՝ պատվիրատու կողմ, կատարել եմ ընթացակարգով բոլոր քայլերը, այդ թվում՝ տույժի եմ ենթարկել «Սանիթեք»-ին։ Խնդիրը «Սանիթեք»-ի ներքին խնդիրն է, նա որպես օպերատոր, պարտավոր է կատարել պայմանագրով իր նախատեսված պարտականությունները, և մենք մինչև վերջ պահանջելու ենք, որ օպերատորը կատարի իր պարտականությունները, երկրորդ՝ «Սանիթեք»-ն ինքը հրապարակավ ընդունել է իր մեղքը, որ դա իր պարտականությունն է և ինքը պետք է ուղղի իր պարտականությունների կատարումը պատշաճ որակով», - ասաց Արեյանը։

Մայրաքաղաքի աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք»-ն օգոստոսի սկզբին տուգանվեց 12 միլիոն դրամով, նաև զգուշացվեց, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանագրով սահմանված ավելի կոշտ միջոցներ, այդուամենայիվ Երևանցիները շարունակում են պնդել՝ դժգոհ են «Սանիթեք»-ի աշխատանքից։

«Սանիթեք»-ից ասում են՝ տուգանքն ընդունել են ի գիտություն և փորձում են թերությունները վերացնել, հուսով են, որ խնդիրն արագ կկարգավորվրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG