Մատչելիության հղումներ

Չեխ կինոգործիչները համերաշխություն են հայտնում Սենցովին


Ցուցարարները Պրահայում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ, 20-ը օգոստոսի, 2018 թ.
Ցուցարարները Պրահայում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ, 20-ը օգոստոսի, 2018 թ.

Չեխիայի կինոգործիչները օգոստոսի 21-ը հայտարարել են «շղթայական» հացադուլի սկիզբ՝ նման կերպ արտահայտելով իրենց աջակցությունը ռուսական բանտում հացադուլ հայտարարած ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին:

20 տարվա ազատազրկման դատապարտված Սենցովը ավելի քան երեք ամիս հացադուլի մեջ է՝ պահանջելով ազատ արձակել Ռուսաստանում բանտարկված ուկրաինացի բոլոր քաղբանտարկյալներին:

Ավելի վաղ չեխ կինոգործիչերը դիմել էին խորհրդարանի պատգամավորներին և վերին պալատի սենատորներին՝ կոչ անելով պաշտպանել Սենցովին ու բողոքի նամակներ հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:

Չեխիայի կինոգործիչների ակցիայի օրը՝ օգոստոսի 21-ը, համընկնում է խորհրդային զորքերի Պրահա ներխուժելու 50-րդ տարելիցի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG