Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը Երևանի քաղաքապետի պաշտոնում կառաջադրի Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը


«Ժառանգություն» կուսակցության վարչությունը այսօր կայացած նիստում որոշել է Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Րաֆֆի Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ և ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը, քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաև ավագանու ավելի քան 50 թեկնածուներ՝ մասնագիտական, մտավորական, կանանց և երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG