Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Հովիկ Աբրահամյանի եղբոր հետ ձերբակալված Ամբիկ Գևորգյանին. ՀՔԾ


Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մաս) մեղադրանք է առաջադրվել Ամբիկ Գևորգյանին։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ամբիկ Գևորգյանը ձերբակալվել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր հետ:

Օգոստոսի 8-ին Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվեցին:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ձերբակալությունից օրեր անց հայտարարեց, որ հայտնաբերված զենքերը հնարավոր է առնչություն ունեն 2008-ի մարտի 1-ին կիրառված զենքերի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG