Մատչելիության հղումներ

Դատախազությունը Քոչարյանի կալանքը վերացնելու՝ վերաքննիչի որոշման դեմ բողոքն այսօր կներկայացնի Վճռաբեկ դատարան


Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքը մինչև օրվա վերջ Գլխավոր դատախազությունը կներկայացնի Վճռաբեկ դատարան։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

ՀՔԾ պետը Սասուն Խաչատրյանն «ապօրինի» որակեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը։

Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը վճառաբեկ բողոք կբերի, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի «չկարողանա խոչընդոտել» գործի քննությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG