Մատչելիության հղումներ

Իրանը շարունակում է զարգացնել հրթիռային ծրագիրը, հայտարարում է նոր կործանիչի մասին


Իրանական Խորամշահր հրթիռի արձակումը, արխիվ
Իրանական Խորամշահր հրթիռի արձակումը, արխիվ

Մինչ Միացյալ Նահանգները քայլեր է ձեռնարկում Իրանի ռազմական կարողությունները և տարածաշրջանային ազդեցությունը սահմանափակելու ուղղությամբ՝ Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է զարգացնել հրթիռային կարողությունները, բացի այդ՝ հաջորդ շաբաթ կներկայացնի նոր ռազմական ինքնաթիռ։

Բրիգադի գեներալ Ամիր Հաթամին նշել է, որ նոր կործանիչը հանրությանը ներկայացվելու է օգոստոսի 22֊ին՝ Ազգային ռազմարդյունաբերության օրվան նվիրված միջոցառումների ժամանակ։

«Ժողովուրդը կտեսնի դրա թռիչքը», ֊ հայտարարել է Հաթամին։

Իրանի օդուժը հիմնականում համալրված է ամերիկյան կործանիչներով, որոնք ձեռք են բերվել մինչև 1979 թվականի Իրանական հեղափոխությունը, որի հետևանքով երկու երկրների միջև խզվեցին դիվանագիտական հարաբերությունները։ Իրանի ռազմաօդային ուժերը տարիներ շարունակ տեխնիկա ձեռք բերելու խնդիր ունեն՝ երկրի նկատմամբ շարունակաբար կիրառվող պատժամիջոցների պատճառով։

Իրանը նաև մի քանի ռուսական կործանիչ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG