Մատչելիության հղումներ

Ալիևը շնորհավորել է Էրդողանին


«Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական հարաբերությունները համակողմանի զարգանում են և նպաստում տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը», ֊ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` երեկ թուրք գործընկերոջն ուղղված նամակում։

Շնորհավորելով Ռեջեփ Էրդողանին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ` Ալիևը պնդել է. ֊ «Դա Ձեր նկատմամբ կուսակցության անվերապահ հավատի ու վստահության վառ արտահայտություն է և ձեր աշխատանքի բարձր գնահատական»։

64֊ամյա Էրդողանը այժմ կանգնած է լուրջ մարտահրավերների առջև` ռազմավարական դաշնակցի` Միացյալ Նահանգների հետ խորացող տարաձայնությունների պատճառով:

Օգոստոսի սկզբից Վաշինգտոնը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի հանդեպ` պահանջելով ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով երկու տարի է` թուքրական բանտում է ահաբեկչությանն առնչվող մեղադրանքներով:

Ամերիկյան սահմանափակումների պատճառով թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է` երկրի տնտեսությունը կանգնեցնելով ճգնաժամի շեմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG