«Դուք բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները: Եվ այդ հարցազրույցները լսելով՝ ես կարող եմ ասել հետևյալը՝ իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է՝ մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է», - այսօրվա հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ, էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում, չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից», - նաև հավելեց կառավարության ղեկավարը: