Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ադրբեջանական 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել Պաշտպանության բանակի հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:
«ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության, տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
«Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալները ճշտվում են», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: