Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Մերձդնեստրի շրջանում զորավարժությունների ընթացքում մոնիթորինգի արգելքի վերաբերյալ


Զորավարժություններ Մոլդովայում, արխիվ
Զորավարժություններ Մոլդովայում, արխիվ

ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Մոլդովայից անջատված Մերձդնեստրի շրջանում ռուսական զորքերի զորավարժությունների վերաբերյալ և ասել, որ իր թիմին արգելվել է զորավարժությունների մոնիթորինգ իրականացնել:

ԵԱՀԿ-ն օգոստոսի 15-ի իր հայտարարության մեջ նշել է, որ համաձայն 1992 թվականին ձեռք բերված պայմանավորվածության, որն ուղղված է երկարատև վեճին լուծում գտնելուն, այդ գոտում զորավարժությունները պետք է արտոնված լինեն Միավորված վերահսկողական հանձնաժողովի և ԵԱՀԿ առաքելության կողմից, «ինչն այս դեպքում չի կատարվել»։

Հիմնականում ռուսալեզու Մերձդնեստրը 1990 թվականին անկախություն հռչակեց Մոլդովայից՝ մտավախություններ ունենալով, որ Քիշնևը կցանկանա վերամիավորվել հարևան Ռումինիայի հետ։ Հակամարտությունը 1992 թվականին վերաճեց կարճատև պատերազմի Մոլդովայի զինված ուժերի և Մերձդնեստրի՝ Մոսկվայի աջակցությունը վայելող զինյալների միջև, որն ավարտվեց հրադադարի համաձայնագրի կնքմամբ։ Հակամարտությունը այժմ համարվում է սառեցված, իսկ կարգավորման ջանքերը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից առայժմ արդյունք չեն տվել։

Համաշխարհային բանկը հայտարարում է, որ 650 միլիոն դոլարի չափով երաշխավորագիր է պատրաստում, որպեսզի օգնի Ուկրաինային ֆինանսավորում ստանալ միջազգային շուկաներում, սակայն Կիևը պետք է առաջին հերթին բարեփոխումներ իրականացնի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջներին համապատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG