Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ


հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում, 13-ը հունիսի, 2018թ.
հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում, 13-ը հունիսի, 2018թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ըստ Կրեմլի, զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են երկկողմ օրակարգի որոշ հրատապ թեմաներ, այդ թվում՝ փոխգործակցությունը համատեղ ինտեգրացիոն միություններում, մասնավորապես, ՀԱՊԿ-ում:

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը 2008 թվականի «Մարտի 1»-ի գործի շրջանակներում շաբաթներ առաջ մեղադրանք է առաջադրել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ սահմանադրական կարգը տապալելու համար: Պաշտոնական Երևանը այժմ բանակցություններ է վարում ռազմական կառույցի դաշնակիցների հետ՝ Խաչատուրովին փոխարինելու շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG