Մատչելիության հղումներ

Թրամփը ԿՀՎ նախկին ղեկավար Բրենանին զրկել է գաղտնի տեղեկատվություն ստանալու իրավունքից


ԿՀՎ) նախկին ղեկավար Ջոն Բրենան, արխիվ
ԿՀՎ) նախկին ղեկավար Ջոն Բրենան, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար Ջոն Բրենանին զրկել է գաղտնի տեղեկատվություն ստանալու իրավունքից և սպառնացել նույն քայլին դիմել նաև ազգային անվտանգության ոլորտի մի շարք այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ, ինչը ընդդիմախոսները որակում են որպես աննախադեպ ճնշում քննադատների նկատմամբ:

Նախագահ Թրամփը պնդում է, թե ԿՀՎ-ի նախկին ղեկավարը չարաշահել է լիազորություններն ու գաղտնի տեղեկություններ ստանալու իրավունքն օգտագործել գործող վարչակազմի շուրջ «քաոս տարածելու համար»՝ վտանգ ստեղծելով ազգային անվտանգության համար:

Բրենանն անցած ամիս կոշտ քննադատել էր Դոնալդ Թրամփի ասուլիսը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ այն որակելով որպես «դավաճանություն»:

Միացյալ Նահանգներում, ավանդաբար, բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են տիրապետել գաղտնի տեղեկությունների նաև պետական ծառայությունն ավարտելուց հետո՝ իրենց հետնորդներին խորհրդատվություն տալու և աջակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG