Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրերով` Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում Հայաստանի դեսպանի, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոններից:
Նախագահի այլ հրամանագրերով` այդ պաշտոններում նշանակվել է Արմեն Ղևոնդյանը։
Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։