Մատչելիության հղումներ

ԱՆ շենքը պայթեցնելու մասին քաղաքացու ահազանգը կեղծ էր. Ոստիկանություն


Առողջապահության նախարարության շենքը պայթեցնելու մասին քաղաքացու ահազանգը կեղծ էր, «Ազատության»-ը փոխանցեց Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի հրամանատար Սուրեն Խուդոյանը։

«Ահազանգը կեղծ էր, ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, որևէ վտանգավոր բան չկար, աշխատակիցները վերադառնում են աշխատանքի», - ասաց Խուդոյանը:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել էր, որ այսօր, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը:

Դեպքի վայր էին մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG