Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ից 17-ը Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ զինված ուժերի ծածկագրային ծառայությունների կենտրոնական մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը:
Ըստ նախարարության ,խորհրդակցությունը տեղի է ունենալու ի կատարումն ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2018-ի աշխատանքային պլանի։