Մատչելիության հղումներ

Հետաքքնություն է սկսվել Ռումինիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության բռնությունների հետ կապված


Բողոքի ցույց Բուխարեստում, 11-ը օգոստոսի, 2018թ.
Բողոքի ցույց Բուխարեստում, 11-ը օգոստոսի, 2018թ.

Ռումինիայում ցույցերը շարունակվում են։ Հետաքննություն է սկսվել անցյալ շաբաթ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության բռնությունների հետ կապված:

Նշենք, որ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով մոտ 500 մարդ էր վիրավորվել։

Կառավարության հրաժարականի պահանջով օգոստոսի 10-ից Բուխարեստում տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ցույցի: Պատճառը օրենսդրական փոփոխությունն է, որը, ըստ քննադատների, դժվարացնում է կոռուպցիոն գործերի հետաքննությունը:

Ավելի քան 80 հազար մարդ, որոնցից շատերը արտերկրում բնակվող ռումինացիներ, վերադարձել են հայրենիք, բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Նրանք մեղադրում են կառավարությանը կոռուպցիայի մեջ և կոչ անում հրաժարական տալ:

Ցուցարարներին ցրելու նպատակովոստիկանությունը ջրային ռումբեր, արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ է կիրառել ։

Տեղի ունեցածը լայն արձագանք է ստացել ինչպես ռումինացիների, այնպես էլ Եվրամիության կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG