Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովն ազատ է արձակվել


Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ազատ է արձակվել ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովը։

«Հանրապետական այլընտրանք» [REAL] ընդդիմադիր շարժման առաջնորդը ձերբակալվեց 2013 թվականին, երբ հայտարարեց նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավելի վաղ ապօրինի է համարել նրա ձերբակալությունն ու կալանքը և Ալիևի վարչակազմից պահանջել անհապաղ ազատ արձակել քաղաքական գործչին: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, ամիսներ շարունակ հրաժարվում էին իրականացնել ստրասբուրգյան դատարանի վճիռը, ինչն է՛լ ավելի է սրել Բաքվի և Ստրասբուրգի առանց այդ էլ լարված հարաբերությունները:

Արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ Մամեդովի ազատազրկումը քաղաքական դրդապատճառներ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG