Մատչելիության հղումներ

«Եթե պարզվի, որ այն ժամանակվա իշխանությունները ձևավորել են բանդաներ, մեղադրանքի ծավալն այլ բնույթ կկրի». Անդրանիկ Քոչարյան


Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող գործարանում հայտնաբերված զինատեսակները, որպես կանոն, որսորդական խանութներում չեն վաճառվում։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Քոչարյանն ասաց՝ նախաքննական մարմինները պետք է փորձաքննություն իրականացնեն, ճշտեն, թե որտեղից են հայտնվել դրանք իրենց մոտ։

«Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ այդ զենքերը կարող են առնչություն ունեցած լինել Մարտի 1-ի դեպքերի հետ։ Ինձ համար ոչ թե էական է, թե նախկին վարչապետն է կամ մեկ ուրիշն է... Տվյալ զինատեսակները, որպես կանոն, որսորդական խանութներում չեն վաճառվում և պետք է նախաքննական մարմինները փորձաքննություն իրականացնեն, ճշտեն, թե որտեղից է հայտնվել իրենց մոտ։ Եթե Հայաստան է բերվել, կպարզվի, որ ըստ էության այդ տարածքում ինչ-որ ուժեր փորձ էին անելու ձևավորեին ի՞նչ՝ տեռորիստական կազմակերպություննե՞ր։ Որովհետև այդտեղ կա դիպուկահարի համար նախատեսված զենք, СВД-ներ՝ երկու հատ, այնտեղ կային երեք հատ գնդացիր, որոնք բանակային սպառազինության զենքեր են, այնտեղ կային յոթ ավտոմատ, եթե դրանով պետք է գնային որսի, ուրեմն ամբողջ մեր կենդանական աշխարհը պետք է այդ երկու անձնավորությունները փորձ անեին վերացնեին», - Անդրանիկ Քոչարյանի։

Առաջին խնդիրը, որ պետք է իրականացվի, Քոչարյանի համոզմամբ, նախ պետք է ճշտվի, թե որ ուժային կառույցների պահեստներից կարող էին դրանք դուրս եկած լինեին։

«Եթե Սասունը Խաչատրյան ասում էր, որ դա Մարտի 1-ի հետ առնչություն պետք է ունենա, հիմա առաջին խնդիրը, որ կիրականացվի, գուցե արդեն իրականացվել է, կճշտվի, որ ուժային կառույցների պահեստներից կարող էին դրանք դուրս եկած լինեին։ Եթե պարզվի, որ դրանք այստեղից չեն, ուրեմն պետք է ճշտվեն Պաշտպանության բանակի կառույցներից, զենքերն ունեն համարներ, այդ համարները պետք է ճշտվեն համապատասխան կառույցների միջոցով, դրանից հետո պետք է ճշտվի՝ այդ զենքերը կրակվել են, չեն կրակվել, այն պարկուճները, որոնք հավաքվել էին։ Եթե հիմնվենք Ներքին գործերի նախարարության տված տեղեկատվությանը, որ կրակել է ընդամենը 1700 փամփուշտ, որից 1400-ը իդենտիֆիկացվել է, մյուս 300-ը հնարավոր չի եղել իդենտիֆիկացնել, պետք է այդ 300-ի շրջանակներում նայել Մարտի 1-ի հետ առնչվո՞ւմ են այդ գիլզաները, թե՞՝ չեն առնչվում, եթե չեն առնչվում, միայն այն, որ կպարզվի, թե որտեղից ի հայտ եկան այդ զենքերը և ինչ նպատակով, շատ բան կպարզվի», - ասաց Քոչարյանը՝ շարունակելով. - «Դրանք Մարտի 1-ի հետ առնչվո՞ւմ էին, եթե առնչվում էին, ապա, բնականաբար, հարց է առաջանում, եթե դա գտնվում է ինչ-որ մասնավոր անձի տարածքում, դա շատ հնարավոր է, որ առնչություն ունենար ապօրինի զինված խմբերի հետ, որոնք ստացել էին համապատասխան համազգեստ Պաշտպանության նախարարության ստրաբաժանումներից՝ իրային պահեստից, որը հաստատեց նաև այն ժամանակվա թիկունքի գծով փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, պարոն Մելքոնյանը նաև մատնանշեց, որ չի բացառվում, որ համազգեստից զատ այդ խմբերը ստացել են նաև սպառազինություն։ Հիմա եթե պարզվի, որ պետությունը՝ իշխանություններն այդ ժամանակվա, ոչ միայն օգտագործել են պետական համակարգի ուժային կառույցներն, այլ նաև իրենք են ձևավորել հանցավոր խմբեր, որի լիազորությունները ոչ մեկը չունի, բանդաներ, ըստ էության, հագցրել են պետական համազգեստ և համապատասխան սպառազինությամբ, բնականաբար, մեղադրանքի ծավալը լրիվ այլ բնույթի կլինի, և այդտեղ շատ մեծ անելիք հետագայում պետք է ունենա պաշտպանական կողմը մեղարյալների, որովհետև այն ինչ-որ փորձում են քաղաքականացնել, որ սա ապօրինի քաղաքական ենթատեքստով և այլն, և այլն, մենք այստեղ գործ ունենք, այնպիսի փաստերի հետ, որի հերքելը գործնականում դառնալու է անհնարին»։

Օրեր առաջ ԱԱԾ-ն հաղորդեց, որ ՀՔԾ-ի վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Օրեր անց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Մխչյանում հայտնաբերված զենքերը հնարավոր է օգտագործվել են 2008-ի մարտի 1-ին։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG