Հազարավոր ռումինացիներ երրորդ գիշերն են անցկացնում փողոցում` բողոքելով կոռուպցիայի դեմ և պահանջելով ներկայիս կառավարության հրաժարականը:
Օգոստոսի 12-ին մայրաքաղաք Բուխարեստում բողոքի ցույցեր են անցկացվել Ռումինիայի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության դրոշների ներքո: Ցուցարարները վանկարկել են «հրաժարական» և իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը «կարմիր ժանտախտ» անվանել։
Կառավարության հրաժարականի պահանջով օգոստոսի 10-ին Բուխարեստում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել բողոքի ցույցի, պատճառը օրենսդրական փոփոխությունն է, որը, ըստ քննադատների, դժվարացնում է կոռուպցիոն գործերի հետաքննությունը:
Երկու օր առաջ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով մոտ 500 մարդ էր վիրավորվել։