Մատչելիության հղումներ

Էրդողան. ԱՄՆ-ի գործողությունները Թուրքիային ստիպում են նոր դաշնակիցներ փնտրել


The New York Times թերթում հրապարակած իր հոգվածում Թուրքիայի նախագահ Ռեջեփթ Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունները Թուրքիային ստիպում են նոր գործընկերներ ու դաշնակիցներ փնտրել:

Վաշինգտոնը պատժամիջոցների է դիմել Անկարայի հանդեպ՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին Թուրքիայում ազատազրկելու համար: Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ, իսկ օգոստոսի 10-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց Թուրքիայից ներմուծվող մետաղի ու պողպատի մաքսատուրքերը կրկնապատկելու մասին:

«ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակցին փոխում է պաստորի հետ»,- օգոստոսի 11-ին հայտարարել է Էրդողանը՝ սևծովյան Օրդու քաղաքում անցկացված հանրահավաքում:

Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել վաճառել իրենց մոտ պահած դոլարներն ու եվրոները՝ ազգային լիրայի ուժեղացմանը նպաստելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG