Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Էրդողանն ու Պուտինը մտքեր են փոխանակել Թուրքիա-Ռուսաստան տնտեսական և առևտրային հարաբերությունների, ռազմաարդյունաբերության և էներգետիկ ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարների շուրջ:
Շոշափվել են նաև Սիրիայի խնդիրն ու Աստանայի բանակցային գործընթացի վերջին զարգացումները: