Մատչելիության հղումներ

Վերաքննիչը Քոչարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Վերաքննիչ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին, ժամը 16:00-ին: Այս մասին լրագրողներին հայտնեց նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:

Վերաքննիչ դատարանը երեկ և այսօր դռնփակ նիստում քննում էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը: Քննվում էր երկու միջնորդություն, մեկը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջով, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Հայաստանի երկրորդ նախագահը 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Ռոբերտ Քոչարյանը և նրա շահերի պաշտպանները պնդում են, որ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG