Մատչելիության հղումներ

Ամերիկացի սենատորը Կրեմլին է փոխանցել Թրամփի նամակը Պուտինին


Ռուսաստան - ԱՄՆ սենատոր Ռենդ Փոլը ՌԴ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 6-ը օգոստոսի, 2018թ․
Ռուսաստան - ԱՄՆ սենատոր Ռենդ Փոլը ՌԴ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 6-ը օգոստոսի, 2018թ․

Ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը հայտնում է, որ Մոսկվա այցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակ է փոխանցել Կրեմլին:

Թվիթերյան իր էջում սենատորը գրել է, որ նամակում ընդգծված է տարբեր ոլորտներում համատեղ գործելու կարևորությունը՝ սկսած ահաբեկչության դեմ պայքարից մինչև մշակութային միջոցառումների կազմակերպում:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է այդ տեղեկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG